ՎԱԽՃԱՆՎԵՑ ՖՐԵԱՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՖՐԱՆՍՈՒԱ ՄԻՏԵՐԱՆԸ<br />


 

ՎԱԽՃԱՆՎԵՑ ՖՐԵԱՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՖՐԱՆՍՈՒԱ ՄԻՏԵՐԱՆԸ

  • 08-01-1996 18:08:00   | Հայաստան  |  Միջազգային
Երեւան հունվարի 8 (ՆՏ, AFP): Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանը երկուշաբթի օրը վաղ առավոտյնան մահացավ 79 տարեկան հասակում` 14 տարի գրաված նախաոգահական պաշտոնը թողնելուց մոտավորապես ութ ամիս հետո: Նա մահացել է առավոտյան 8:30-ին`շագանակագեղձի քաղցքեղի դեմ երկար պայքարից հետո: Լինելով Ֆրանսիայի ետպատերազմյան ժամանակաշրջանի ամենանշանավոր քաղաքագետը գեներալ Շառլ դե Գոլից հետո, Միտերանը ցույց տվեց, որ հնարավոր է նաեւ սոցիալիստական այլընտրանք` ավելի քան 30 տարվա աջակողմյան կողմնորոշումից հետո: Նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենից նկատմամբ տարած հաղթանակից հետո Միտերանը վերացրել է մահապատիժը, կրճատել է աշխատանքային շաբաթը, ապակենտրոնացրել է կառավարությունը եւ ազատագրել է մասսայական լրատվության միջոցները դը Գոլլի «զսպաշապիկից»:
Նոյյան տապան  -   Միջազգային