ԴԻՏՎՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ <br />


 

ԴԻՏՎՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ

  • 08-01-1996 18:05:00   | Հայաստան  |  Միջազգային
ԵՐԵՎԱՆ հունվար 08, (ՆՏ, AFP) - Մեծ չափերով արտագաղթ է սկսվել ՈՒկրաինայից, որը գերազանցում է ներգաղթին: Այսպիսի երեւույթ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է տեղի ունենում: Եվրոպայի գործերով ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի հաղորդման մեջ, որը տպագրվել է անցյալ դեկտեմբերին ասվում է, որ 1994 թվականին 270000 մարդ լքել է ուժասպառ եղած երկիրը, որոնցից շատերը որակյալ մասնագետներ էին, 178000-ը` ներգաղթել է երկիր: Այսպիսով, բնակչւթյունը նվազել է մոտավորապես 91000 մարդով: Խորհրդային Միության քայքայումից ի վեր Ուկրաինան տնտեսական մեծ դժվարություններ է կրում: Ոչ պաշտոնական տվյալներով գործազրկությունը կազմում է 20%, սղաճը մշտապես բարձր է, իսկ խորհրդարանը թշնամական վերաբերմունք ունի բարեփոխումների եւ սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային