Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 2010-2011թթ. մրցաշրջանն ավարտվեց:
Վերջին տուրում առաջնության առաջատար Բարսելոնան հաղթեց Մալագային 3-1 հաշվով, իսկ Մադրիդի Ռեալը սեփական հարկի տակ` «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ջախջախիչ 8-1 հաշվով հաղթանակ տոնեց Ալմերիայի նկատմամբ:
Մալագա-Բարսելոնա խաղում գոլերի հեղինակ դարձան Սեբաստիան Ֆերնանդեսը (Մալագա) եւ Բարսելոնայի 3 խաղացողներ` Բոյան Կրկիչը, Իբրահիմ Աֆելայն ու Մարկ Բարտրան:
Ռեալ Մադրիդ-Ալմերիա խաղում Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու
Ռոնալդուն եւ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մեկական դուբլի հեղինակ դարձան, իսկ Էմանուել Ադեբայորը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:Գոլի հեղինակ դարձան նաեւ Ռեալի երիտասարդ ֆուտբոլիստ Խոսեն եւ Ալմերիայի հարձակվող Կալուն:
Այսպիսով Բարսելոնան հաղթեց Իսպանիայի առաջնությունում 96 միավորով: Մադրիդի Ռեալը 92 միավորով առաջնությոն փոխչեմպիոնն է, Վալենսիան երրորդը` 71 միավոր: