Սիբիրում անտառային հրդեհների թիվը մեծանում է


Սիբիրում անտառային հրդեհների թիվը մեծանում է

  • 21-05-2011 00:01:55   | Ռուսաստան  |  Միջազգային
 Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը 123,6 հեկտարից հասել է 676,6 հեկտարի: Այս մասին տեղեկացնում է Ռիա-Նովոստին: 676,6 հա ընդհանուր մակերեսով հրդեհների 32 տարածքներից հաջողվել է մարել 12-ը` 430 հա մակերեսով: Դրանք մարելու ուղղությամբ աշխատում է 1000-ից ավելի մարդ` 243 սարքավորումներով: Տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ` հրդեհների հիմնական պատճառը տեղի բնակչության գործունեությունն է:
Նոյյան տապան  -   Միջազգային