Ապրիլին կվերաբացվի ապրիլին Սուրբ Էջմիածնի փրկիչներին նվիրված հուշահամալիրը


Ապրիլին կվերաբացվի ապրիլին Սուրբ Էջմիածնի փրկիչներին նվիրված հուշահամալիրը

  • 14-03-2011 13:53:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նախօրեին ծանոթացավ 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրի վերականգնման աշխատանքներին, որի նախաձեռնողն ինքը` դեսպանն է: Աշխատանքների ընթացքը դեսպանին ներկայացրեց հայ-ռուսական բարեգործական ,Պատվի գործե կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Կովալենկոն կարեւորեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական հիշողության պահպանման շարունակական ծրագիրը: Օշականի ճակատամարտը` 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, որի արդյունքում Արեւելյան Հայաստանը, ազատագրվելով պարսկական լծից, միավորվել է Ռուսաստանին: 1827թ. օգոստոսի 17-ին պայքար էր ծավալվել գեներալ Աֆանասիյ Կրասովսկու ջոկատի եւ պարսից թագաժառանգ Աբբաս Միրզա արքայազնի բանակի միջեւ: Վերջինս, փորձելով կանխել ռուսական զորքի առաջխաղացումը, նախահարձակ եղավ Էջմիածնի ուղղությամբ, սակայն, ունենալով ուժերի ճնշող գերակայություն` 30000-ը 3500-ի դիմաց, մարտը տանուլ տվեց: 1833-1834թթ., ի հիշատակ Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների, կառուցվել էր հուշահամալիր, որը մեր օրերում գտնվում էր անբարեկարգ ու լքյալ վիճակում: Նշենք, որ սա ,Պատվի գործե կազմակերպության` երկու ժողովուրդների պատմական հիշողության պահպանմանն ուղղված երկրորդ խոշոր ծրագիրն է: Առաջինը` Գյումրիում գտնվող XIX դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների Պատվո Բլուր գերեզմանատան վերականգնումն էր: Հուշահամալիրը բացվել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցյալ տարվա օգոստոսի 20-ին` ռուսական պետության ղեկավարի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում: Օշականի համալիրը մարմնավորում է ռուս զինվորների անձնուրաց հերոսությունը հայոց հողի վրա: Այն մեր ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշերից է: Վերականգնման բոլոր աշխատանքները կավարտվեն ապրիլին, իսկ բացումը տեղի կունենա նույն ամսին սպասվող հայ-ռուսական միջմարզային համաժողովի շրջանակներում: ,Պատվի գործե հայ-ռուսական բարեգործական կազմակերպության մամուլի կենտրոն 14 մարտի, 2011թ. Լրացուցիչ պատմական տեղեկություններ 1804թ. սկսված ռուս-պարսկական պատերազմն ավարտվեց 1813թ. հոկտեմբերին` Գյուլիստանում կնքված հաշտության պայմանագրով, որի շնորհիվ Լոռին, Ղազախը, Շամշադինը, Իջեւանը, Շիրակը, Արցախը, Զանգեզուրը եւ Կապանը ազատագրվեցին պարսկական լծից եւ միացան Ռուսաստանին, ինչը, բնականաբար, չէր կարող գոհացնել Պարսկաստանին: Վերջինս 1826թ. հուլիսին խախտեց Գյուլիստանի պայմանագիրը եւ առանց պատերազմ հայտարարելու 60-հազարանոց զորքով վերսկսեց ռազմական գործողությունները: Արդեն հուլիսի 26-ին պարսկական բանակը շրջափակել էր Շուշիի հնագույն ամրոցը: 1827թ. հունիսի վերջին – հուլիսի սկզբին ռուսական զորքերը գրավեցին Նախիջեւանի եւ Աբբասիբադի ամրոցները: Հուլիսի 5-ին Արաքս գետի աջ ափին Ջիվան-Բուլախի գլխավորությամբ ռուսական զորքերը ջախջախիչ հարված հասցրեցին պարսից զորքին: Գեներալ Պասկեւիչը բանակցությունների ուղարկեց հայտնի գրող եւ դիվանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոեդովին: Սակայն, բանակցությունները չավարտված, Աբաս-Միրզան, խախտելով հրադադարը, հարձակվում է Էջմիածնի ուղղությամբ: Ռուսական կայազորը հայ կամավորների աջակցությամբ ստանձնում է քաղաքի պաշտպանությունը: Օգոստոսի 17-ին, Օշական գյուղի մոտ, օգնության շտապող գեներալ Կրասովսկու եւ Աբաս-Միրզայի բանակները հանդիպում են, սկսվում է արյունալի ճակատամարտ, որի ամենաթեժ պահին հրետանաձիգ Հակոբ Հարությունյանը, ով ծառայում էր պարսից բանակում, շրջում է հրանոթն ու կրակ բացում պարսիկների վրա, դրանով իսկ խուճապ առաջացնելով սեփական զորքերում: Գեներալ Կրասկովին, ունենալով ընդամենը 3000 մարտիկ, ջաղջախեց Շահ Աբբաս-Միրզայի 30000-անոց զորքին: Տասը ժամանոց ճակատամարտում ռուսները կորցրեցին 1131 զինվոր, պարսիկներն` ավելի շատ: Պատերազմից մի քանի ամիս անց որոշում ընդունվեց Օշականի ճակատամարտում ընկած հերոսների հիշատակին նվիրված համալիր կառուցել: Շինարարությունը սկսվեց 1833թ. եւ ավարտվեց 1834-ին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն