Կարեն Կարապետյան. «Քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները առաջնային են»


Կարեն Կարապետյան. «Քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները առաջնային են»

  • 19-05-2011 18:46:39   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայիսի 19-ին հանդիպել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր էջի առավել ակտիվ օգտատերերին: Նա նշել է, որ հետեւում է էջում բարձրացված հարցերին, որոնք պարունակում են եւ քննադատություն եւ կառուցողական առաջարկություն: Ըստ նրա, որպես հետադարձ կապի միջոց, այս հրապարակը լայն հնարավորություններ է ստեղծում հանրային կարծիքը լսելու համար: Ներկայացնելով քաղաքապետարանի ծրագրերով ընթացող ներկայիս աշխատանքները, Կ.Կարապետյանը նշել է, որ քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները առաջնային են եւ բոլորն էլ համալիր լուծում են պահանջում. տրանսպորտ, ճանապարհներ , մանկապարտեզներ, աղբահանություն, բարեկարգում եւ այլն: Հարց ու պատասխանի ձեւաչափով ընթացող հանդիպման ժամանակ անդրադառնալով կանաչ գոտիներում ծավալվող շինարարությանը, քաղաքապետը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ կանաչ տարածքների հաշվին շինարարության թույլտվություն չի լինի : Ներկայացնելով քաղաքապետարան - վարչական շրջաններ - համատիրություններ եռաստիճան կառավարման համակարգը, Երեւանի քաղաքապետը նշել է, որ համատիրությունների կայացումը անհրաժեշտություն է, քանի որ որպես կառավարման անմիջական օղակ, բնակիչների շատ խնդիրներ պետք է լուծվեն հենց այդ կառույցների միջոցով: «Եթե մայրաքաղաքի 4700 բազմաբնակարան շենքերի յուրաքանչյուր բնակիչ հետաքրքրվի համատիրությունների պարտականություններով եւ աշխատանքով, ապա այդ համակարգը աստիճանաբար կկայանա»,- նշել է քաղաքապետը: Սոցիալական ցանցի օգտատերերերը պատրաստակամություն են հայտնել աջակցել համատիրությունների դերի ու նշանակության մասին առավել ընդգրկուն տեղեկատվության տարածմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն