Երեւանում կանցկացվի «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովը


Երեւանում կանցկացվի «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովը

  • 11-03-2011 20:12:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Երկիր» միությունը եւ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը մարտի 15-ին Երեւանում կազմակերպում են «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան թուրք փորձագետներ, «Ներման արշավի» նախաձեռնող խմբի անդամներ` Չենգիզ Ակթարը եւ Ալի Բայրամօղլուն, ինչպես նաեւ ճանաչված փորձագետներ եւ թուրքագետներ Հայաստանից: Միջոցառման մասնակիցները կքննարկեն թուրք հասարակության եւ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները: Կներկայացվեն զեկույցներ Հայոց Ցեղասպանության ժխտման քաղաքականության դրսեւորումների, Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման ներկա միտումների, Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության վիճակի, Թուրքիայի հայ համայնքի խնդիրների վերաբերյալ եւ այլ թեմաներով: Գիտաժողովի շրջանակներում նաեւ կներկայացվի Չենգիզ Ակթարի «Կոչ ներումի» գրքի հայերեն թարգմանությունը: «Ներման արշավը» նախաձեռնվեց 2008թ. դեկտեմբերին մի խումբ թուրք մտավորականների կողմից: Այն հնարավորություն տվեց Թուրքիայի այն բնակիչներին, ովքեր ցանկանում էին անձնապես ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար, անել դա առցանց հանրագրի տակ ստորագրելու միջոցով: Հանրագիրը հաշված օրերի ընթացքում ստորագրեց շուրջ 10,000 մարդ: Թեեւ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որի միջոցով 1915-18թթ. hայերի զանգվածային տեղահանությունն ու կոտորածը ,ցեղասպանությունե որակողները մեղադրվում են ,թուրքական ազգը հրապարակավ վիրավորելու մեջե, շարունակում է ուժի մեջ մնալ, սակայն խնդիրը մտել է թուրքական հանրային քննարկման դաշտ, թուրքերենով սկսվում են հրատարակվել Հայոց ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ: Այս գիտաժողովի նպատակն է տվյալ խնդիրը տեղափոխել նոր մակարդակ` կայուն հիմք ստեղծելով առարկայական եւ անկեղծ հայ-թուրքական երկխոսության համար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն