Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը


Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը

  • 13-01-2012 20:05:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակում 2012թ.-ին հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչեւ 300գ բեռ եւ կվերադառնան մեկնարկի կետ: Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ` VTOL (ուղղահայաց թռիչք եւ վայրէջք), CTOL (սովորական թռիչք եւ վայրէջք), STVOL (կարճ թռիչք եւ վայրէջք) եւ այլն: Ռոբոտի թռիչքը եւ վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել http://digitec.am/armrobotics.php?id=185 կայքում եւ գրանցումից 10 օր անց ներկայացնել ռոբոտի ամբողջական նախագիծը եւ կոնցեպտը: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ մասեր կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաեւ թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ: «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի գրանցումը կընթանա սույն թվականի հունվարի 13-ից մարտի 12-ը: Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2008թ.-ից կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Առաջնության նպատակն է Հայաստանում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինությունը, մասնավորապես մրցույթների միջոցով ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Առաջնության շրջանակում անց են կացվել «Գծին հետեւող ռոբոտ», «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտ», «Ական փնտրող ռոբոտ» մրցույթները, գործում են դպրոցական խմբակներ, ձեւավորվել է ԱրմՌոբոտիքս ակումբ, կազմակերպվել են քաղաքային ցուցադրություններ, սեմինարներ: Հավելյալ Տեղեկությունների համար` Ռուզան Ապրեսյան ԻՏՁՄ հանրային կապերի մենեջեր Հեռ.` 091-65-34-99, 010-54-88-81(82) Կայք` www.uite.org, www.diigitec.am Էլ. Փոստ`info@uite.org
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play