Հայտնի են դարձել «Բորսայի Լավագույն Անդամ 2010» մրցանակաբաշխության հաղթողները


Հայտնի են դարձել «Բորսայի Լավագույն Անդամ 2010» մրցանակաբաշխության հաղթողները

  • 02-03-2011 15:50:57   | Հայաստան  |  Տնտեսություն
Մարտի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հատուկ արարողության ժամանակ հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2010» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակաբաշխությունն առաջինն է Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ եւ նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաեւ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող եւ մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին: Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերությունների միջեւ: 2010թ.-ի արդյունքներով մրցանակը հանձնվել է հետեւյալ անվանակարգերում. Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում: Կապիտալ Ասեթ Մենեջմենտ ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, մինչդեռ Արմենբրոկ ԲԲԸ-ն եւ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն` լինելով լավագույնների շարքում, ներկայացվել էին որպես այս անվանակարգի թեկնածուներ: Արմսվիսբանկ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաեւ Ամերիաբանկ ՓԲԸ-ն եւ ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲԸ-ն: ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲԸ-ն արժանացել է ,Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայումե կոչմանը, լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հակաստան ՓԲԸ-ին եւ Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ին: Նշանակալի է որ, ՎՏԲ Բանկ Հայաստան ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաեւ ,Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոնսերի շուկայումե անվանակարգում: Արդշինինվեստբանկ ՓԲԸ-ն ճանաչվել է Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում` միաժամանակ որպես թեկնածու ներկայացված լինելով ,Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայումե անվանակարգում: ,Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայումե անվանակարգի մյուս լավագույն թեկնածուներն էին Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ն եւ Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն: Ավելի մասնրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այսցելել www.nasdaqomx.am կայքը: * * * * * NASDAQ OMX-ի մասին NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը: 27.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: NASDAQ OMX Armenia
Նոյյան տապան  -   Տնտեսություն