ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը<br />


ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը

  • 22-02-2011 19:11:42   | Հայաստան  |  Հասարակություն
ԱՊՀ պետություններում ՁԻԱՀ-ի համաճարակի մշտադիտարկման գնահատում. Երկրորդ սերնդի մշտադիտարկման գործառնական համակարգ. Նոր հնարավորություններ եւ մարտահրավերներ Երեւան, 22 փետրվար 2011թ. – Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Տաջիկստանի մասնագետները, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին միջոցառմանը, որը նվիրված էր ,ԱՊՀ պետություններում ՁԻԱՀ-ի համաճարակի մշտադիտարկման գնահատում. Երկրորդ սերնդի մշտադիտարկման գործառնական համակարգ. Նոր հնարավորություններ եւ մարտահրավերներե թեմային եւ տեղի ունեցավ Երեւանի Անի Պլազա հյուրանոցում: Հանդիպման կազմակերպիչը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագիրն է (ՄԱՁԻԱՀ): Մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մշտադիտարկման արժանահավատ համակարգի ստեղծման գործում առկա խոչընդոտներն ու բացերը եւ համաճարակին առավել արդյունավետ արձագանքելու/հակազդելու հարցերը: ,Տարածաշրջանի պետությունները պետք է անհապաղ զարկ տան հակազդմանը, լրացնեն ֆինանսավորման բացերն ու ուղղեն միջոցներն առավել արդյունավետ ուղղություններովե, նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեվան: 2010 թ.-ի ՄԱՁԱՀ-ի գլոբալ հաշվետվության մեջ նշվում է, որ ՁԻԱՀ-ի համաճարակը փոխում է իր ընթացքը նվազել է նոր վարակվածների թիվը, եւ կրճատվում է ՁԻԱՀ-ից մահացության դեպքերի քանակը: Այսպիսով, ՄԻԱՎ վարակակիրների թիվն աշխարհի բոլոր մասերում կայունանում է: Միեւնույն ժամանակ, նույն զեկույցը նշում է, որ Արեւելյան Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան միակ տարածաշրջաններն են, որտեղ ՄԻԱՎ վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ: Այս թիվը գրեթե եռապատկվել է 2000 թ.-ից ի վեր եւ 2009 թ.-ին հասել է հաշվարկային 1.4 միլիոնի: Տարածաշրջանի երկու երկրներում` Ռուսաստանում եւ Ուկրաինայում, ՄԻԱՎ-ի տարածվածությունը կազմում է 1% կամ ավելի` հանդիսանալով ՄԻԱՎ նոր վարակակիրների 90%: Աշխարհի յոթը երկրներում 2001-2009 թթ.-ին ՄԻԱՎ վարակի աճը կազմել է ավելի քան 25%: Այս երկրներից հինգը գտնվում են այս տարածաշրջանում: Դրանք են Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: 2011 թվականը կարեւոր տարի է ՁԻԱՀ-ի համաճարակին հակազդելու առումով. 30 տարի առաջ առաջին անգամ ախտորոշվել է ՁԻԱՀ-ը, 10 տարի առաջ` 2001 թ.-ին, տեղի ունեցավ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված ՄԱԿ-ի գերագույն ասամբլեայի նիստը (UNGASS), ընդունվեց Պարտավորությունների հռչակագիրը, 2006-ին տեղի ունեցավ ՄԻԱՎ-ի բուժման, կանխարգելման, խնամքի եւ աջակցության վերաբերյալ միջազգային պարտավորություններն ազդարարող վեհաժողովը: ՄԱՁԻԱՀ հայաստանյան գրասենյակ
Նոյյան տապան  -   Հասարակություն