Լույս է ընծայել Արշակ Մադոյանի գրքույկը


 

Լույս է ընծայել Արշակ Մադոյանի գրքույկը

  • 25-01-2012 23:15:23   | Հայաստան  |  Նոր գրքեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Արշակ Մադոյանի ?Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին? գրքույկը եւ Արարատ քահանա Պողոսյանի պատրաստած ?Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատենագիտությունը. ?Էջմիածին? ամսագիր, 1970-2010? գիրքը: ?Ամենաեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին? գրքույկն ամփոփում է 4-21-րդ դարերին վերաբերող ռազմահայրենասիրական մանրապատումներ, որոնք արտացոլում են հայ իրականության մեջ հայրենիք եւ Եկեղեցի հասկացությունների սերտ միությունը: Այստեղ բացահայտվում է հայի այն ըմբռնումը, որ եթե մեկը սուր է բարձրացնում իր կրոնի ու Եկեղեցու դեմ, ուստի վտանգված է նաեւ ազգը, հայրենիքը եւ մայրենի լեզուն, ինչպես նաեւ արտահայտված է հայի` իր սրբազան արժեքների համար թշնամու դեմ պայքարելու ոգեկան արիությունը: Գիրքը նվիրված է Հայոց բանակի 20-ամյա հոբելյանին: Երկրորդ գիրքը պարունակում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերաբերող ?Էջմիածին? ամսագրում առկա նյութերի` մասնավորապես նրա հովվական եւ հովվապետական այցելությունների, տարբեր եկեղեցիներում մատուցած Պատարագների, Մայր Աթոռ ժամանած զանազան հյուրերի, քաղաքական եւ մշակութային գործիչների հետ հանդիպումների, հայրապետական քարոզների, կոնդակների, ողջունագրերի, հեռագրերի, մահախոսականների, վճիռների, այլ եկեղեցիների հոգեւոր պետերի հետ փոխանակած ողջույնի հեռագրերի ու գրությունների առանձին մատենագիտությունը: Երկու գրքերն էլ տպագրվել են Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր