Հայրենի լեռնագնացները` Դամավանդի ալպինիդայի առաջատար


Հայրենի լեռնագնացները` Դամավանդի ալպինիդայի առաջատար

  • 30-01-2012 21:40:29   | Իրան  |  Սպորտ
«ԱԼԻՔ», 30 յունւարի 2012 թ.- Իրանահայ լեռնագնաց Սուրէն Ստեփանեանը այսօր առաւօտեան Դամաւանդի բարձունքներից հեռախօսով տեղեկացրեց, որ Հայաստանից Իրան ժամանած երեք լեռնագնացներ` Գարեգին Ունուսեանը, Լեւոն Մովսիսեանը եւ Յովհաննէս Մարտիրոսեանը երէկ եղանակային բարդ պայմաններում 35 այլ լեռնագնացների հետ հաւասարը հաւասարին յաջողել են առաջինը բարձրանալ գագաթ եւ արժանանալ առաջատարի կոչմանը: Սուրէն Ստեփանեանը, որ Հայաստանի լեռնագնացների աշխատանքները կարգաւորելու կողքին` նաեւ Իրանի ֆեդերացիայի կողմից կազմակերպիչ յանձնախմբի անդամն էր, աւելացրել է, որ մասնակից 216 լեռնագնացներից, որոնք 25 տարբեր երկրներ էին ներկայացնում, միայն Հայաստանի խմբին, այն էլ ամբողջական կազմով, եւ ադրբեջանցի մէկ լեռնագնացի է յաջողւել յայտնւել առաջատարների ցանկում: Ս. Ստեփանեանը յաւելել է, որ մինչեւ գագաթը նւաճելը` տղաները աւելի քան մէկ օր անց են կացրել -35օ ցուրտ եղանակային պայմաններում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play