Լիդիցեում կանցկացվի հոբելյանական 40- րդ մանկական ցուցահանդեսը


 

Լիդիցեում կանցկացվի հոբելյանական 40- րդ մանկական ցուցահանդեսը

  • 01-02-2012 11:19:50   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Հունվարի 30-ին Չեխիայի Լիդիցե գյուղի թանգարանային համալիրում տեղի ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը թանգարանային համալիրի տնօրեն Միլոշ Չերվենցիլի եւ պատկերասրահի պատասխանատու, Միջազգային ցուցահանդեսի համակարգող Իվոնա Կասալիցկայի հետ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Պրահայի «Օրեր» ամսագիրը: Հայաստանի դեսպանը նախ ներկայացրեց Հայաստանի դեսպանության գործունեության եւ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Պարոն Չերվենցիլը ներկայացրեց համալիրի կողմից իրականացվող ծրագրերը, նաեւ շեշտեց, որ այլեւս չեն կարող Լիդիցեն վերածել քաղաքական շահարկման տեղի, նկատի ունենալով նախկինում ադբեջանցիների կողմից Խոջալուին նվիրված միջոցառումների կազմակերպումը: Հայաստանի դեսպանը ծանոթացավ նաեւ թանգարանի եւ պատկերասրահի ցուցադրություններին, գրառում կատարեց թանգարանի հուշագրքում: Հիշեցնենք, որ 70 տարի առաջ այս գյուղի բնակչության մեծ մասը՝ 340-ից ավելի մեծահասակներ ու երեխաներ բնաջնջվել են ֆաշիստների կողմից: Հոբելյանական 40¬րդ ցուցահանդեսի մասին տեղեկություններ տվեց տիկին Կասալիցկան: Անցած տարիներին հայաստանցի պատանիների աշխատանքները նույնպես արժանացել են մրցանակների: Հայաստանի եւ սփյուռքի դպրոցահասակ երեխաները կարող են մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցակցվող այս միջազգային ստուգատեսին: Այս տարվա թեման կապված է չեխ հայտնի նկարիչ, քանդակագործ, անիմատոր, չեխական տիկնիկային եւ մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիր Յիրժի Տրնկայի անվան հետ: Հետեւաբար ներկայացվելիք աշխատանքների թեման պետք է լինի թատերական, այն է` նվիրված տիկինկային, թատերական կամ կինոհերոսներին, իսկ մեծահասակ երեխաները պետք է նկարեն թատրոնի պատմությանն ու հայտնի թատրոններին նվիրված աշխատանքներ Մրցույթին կարող են ներկայացնել ինչպես գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներ, այնպես էլ լուսանկարներ եւ կերամիկայից աշխատանքներ£ Մանրամասնությունների համար կարող եք այցելել հետեւյալ կայքէջը` www.mdvv-lidice.cz Այցի ընթացքում Չեխիայում Հայաստանի դեսպանին ուղեկցել է «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը