ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվեց «Ծաղկաձոր» լեռնադահուկային նորակառույց կենտրոնը


ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բացվեց «Ծաղկաձոր» լեռնադահուկային նորակառույց կենտրոնը

  • 21-12-2010 21:00:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի սպորտի գործընկերն աջակցում է հայաստանցիների հպարտությունն ու ոգին բաձրացնող երկարաժամկետ նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են տուրիզմի զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովող ենթակառուցվածքի ստեղծմանը 21-ը դեկտեմբերի, 2010թ., Երեւան- Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է ընկերության կողմից զգալի ֆինանսական աջակցությամբ ստեղծված «Ծաղկաձոր» լեռնադահուկային կենտրոնի պաշտոնական բացման մասին: Կենտրոնի առկայությունը էական դեր ունի համաշխարհային դասի մրցաշարերի կազմակերպման համար, ինչը նախկինում համապատասխան ենթակառուցվածքի բացակայության պատճառով անհնարին էր: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ կենտրոնը հագեցած է միջազգային մրցումների անցկացման համար անհրաժեշտ պրոֆեսիոնալ սարքավորումներով: Հավատարիմ մնալով Հայաստանի սպորտի գործընկեր լինելու իր վճռականությանը` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիային եւ այս ձմեռային սպորտաձեւում Հայաստանի ներուժի բացահայտմանն ուղղված ջանքերին: Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է` Հայաստանում բարձր դասի պրոֆեսիոնալ միջազգային մրցաշարերի անցկացումը մեծ հնարավորություններ կստեղծի հայաստանցի մարզիկների համար: «Հայաստանում միջազգային չեմպիոնատների անցկացումը հայաստանցիների մոտ ոչ միայն կձեւավորի հպարտության զգացում սեփական երկրով եւ կբարձրացնի նրանց ոգին, այլեւ` զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ, կնպաստի տնտեսական զարգացման շարունակականության ապահովմանը: Հայաստանն աստիճանաբար դառնում է ձմեռային սպորտի համար զբոսաշրջային գրավիչ ուղղություններից մեկը, եւ մենք պետք է աջակցենք այս համահայկական նշանակության նախագծին»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Սպորտի ոլորտում ձեռքբերումների առումով մեր երկիրն աշխարհը տպավորելու մեծ ներուժ ունի, հատկապես ինչ վերաբերում է ձմեռային սպորտաձեւերին»: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացված հաջորդ նմանատիպ քայլը դարձավ Ծաղկաձորի, Հրազդանի, Ապարանի, Վանաձորի, Գյումրիի, Աշոցքի եւ Երեւանի մարզիկներին լեռնադահուկային 150 միավոր հանդերձանքի տրամադրումը: Այդ նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել նաեւ Լեռնադահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան: ՎիվաՍել-ՄՏՍ-ի` սպորտի հանդեպ հատուկ ուշադրության պատճառներից մեկն էլ այն է, որ լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ընկերությունը նաեւ Հայաստանի բնակչության շրջանում ակտիվ եւ առողջ ապրելակերպի տարածման կողմնակից է: Միջազգային մրցաշարերում եւ Օլիմպիական խաղերում սպորտային տերությունների շահած մեդալների տպավորիչ թիվը համակարգված աշխատանքի, մշակված մարզական ծրագրերի եւ սպորտի ոլորտում կատարվող ներդրումների արդյունք է: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել Հայաստանը որպես սպորտային ակումբներով եւ մարզական կենտրոններով հագեցած երկիր: Հուսալի ինտերնետ հասանելիության ապահովումը ՄՏՍ-Կոնեկտ 3G մոդեմների միջոցով` Լեռնադահուկային սպորտի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով, առանցքային նշանակություն է ունեցել Ծաղկաձորի` միջազգային մակարդակի մրցաշարերի անցկացման սպորտային համալիրի չափանիշներին համապատասխանելու հարցում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն