Ավտոպատահար Երևանի Գայի պողոտայում. Կան տուժածներ


Ավտոպատահար Երևանի Գայի պողոտայում. Կան տուժածներ

  • 15-02-2012 11:37:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 14-ի`ժամը 18.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Գայի պողոտայում («Վալենսիա» հյուրանոցային համալիրի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՌԱՖ» մակնիշի 69 ՍԼ 124 պետհամարանիշի (վարորդ` Տոլիկ Ֆասյան), «Օպել» մակնիշի ավտոմեքենաները եւ «ԵրԱԶ» մակնիշի Տ 0916 պետհամարանիշի թիվ 61 երթուղային միկրոավտոբուսը: «ԵրԱԶ» մակնիշի երթուղային միկրոավտոբուսի վարորդ,1942 թվականին ծնված Տ.Ֆարսյանը եւ ուղեւորներ`1962 թվականին ծնված Նաիրա Պետրոսյանը ու 1936 թվականին ծնված Արտյուշ Աջամյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղեւորը`1958 թվականին ծնված Լուսվարդ Միլոյանը` «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի» կենտրոն: Տ.Ֆարսյանի, Ն.Պետրոսյանի եւ Ա.Աջամյանի վիճակը գնահատվել է ծանր, Լ.Միլոյանինը` բավարար:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն