Օգնենք «Երեւան» ակումբի վնասվածք ստացած ֆուտբոլիստին


 

Օգնենք «Երեւան» ակումբի վնասվածք ստացած ֆուտբոլիստին

  • 16-02-2012 22:43:00   | Էստոնիա  |  Բարեգործություն
Փետրվարի 10-ին, Տալլիննից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող Սիլլամյաէ քաղաքի «Կալեւ» ակումբի դեմ Էստոնիայի ֆուտզալի առաջնության նախավերջին խաղի առաջին խաղակեսում ոտքի ծանր կոտրվածք ստացավ Տալլիննի «Երեւան» սիրողական ակումբի «լեգիոներ», առաջնության գլխավոր ռմբարկու, 30-ամյա Ռուսլան Յագուդինը, որին վիրահատեցին եւ նա 2 ամիս շարունակ չի կարողանալու քայլել: "Երեւան" մշակութային հանրության նախագահ Գրիգոր Հայրապետյանը բաց նամակով դիմել է հայ լրագրողներին, հայցելով վերջիններիս աջակցությունը Ռուսլանին օգնություն գտնելու հարցում։ Նամակում, մասնավորապես, ասված է. "Ռուսլանը մեր ակումբի դրոշի ներքո խաղում է 2-րդ մրցաշրջանը եւ նրա շնորհիվ են մեր հաղթանակները, որոնք, համոզված եմ, ուրոախացնում եւ ոգեւորում են մեր շատ հայրենակիցների աշխարհի տարբեր երկրներում: Հիմա մեր ընկերը ոչ միայն մի քանի ամսով կտրվեց մեզանից, այլ նաեւ շոշափելի ֆինանսական կորուստներ կկրի իր ընտանիքի ապահովման հարցում: Այդ իսկ պատճառով ես որոշեցի դիմել խնդրանքով Ձեզ՝ հայ լրագրողներ, տպագրելով այս նյութը աջակցել փնտրելու բարերարներ, ովքեր կցանկանային միանալ մեզ եւ մինչեւ ոտքի կանգնելն ու աշխատանքի վերադապնալը օգնություն ցույց տալ նեղ դրության մեջ ընկած երիտասարդ ֆուտբոլիստին": Նամակին կցված է նաեւ բանկային միջազգային համարը եւ նշված է, որ գումար ուղարկելու դեպքոմ անհրաժեշտ է նշել.՝ «օգնություն Ռուսլանին» (ognutyun Ruslanin). AKS Jerevan (Armeenia kultuuriselts Jerevan) EE 42 2200 2210 3449 4241 Swedbank www.swedbank.ee IBAN EE42 2200 2210 3449 4241 S.W.I.F.T. HABAEE2X Armeenia kultuuriselts Jerevan Liivalaia 8,15040, Tallinn, Estonia www.swedbank.ee Գրիգոր Հայրապետյան (Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության նախագահ) +372 53991414 grigorairapetjan@mail.ru 16.02.2012 Մանրամասն... http://esthaylraber.ucoz.ru/load "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
Նոյյան տապան  -   Բարեգործություն