Քննարկվել են հայ-լիբանանական մշակութային համագործակցության հեռանկարները


Քննարկվել են հայ-լիբանանական մշակութային համագործակցության հեռանկարները

  • 17-02-2012 10:47:47   | Լիբանան  |  Մշակույթ

Փետրվարի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի եւ Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները եւ Երեւան ու Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին եւ Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին եւ 2012թ.Երեւանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն առնչվող տոնակատարություններին: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաեւ Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը:
Նոյյան տապան  -   Մշակույթ