Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին


Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին

  • 22-02-2012 12:00:48   | Գերմանիա  |  Սպորտ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Sparkassen-Arena" մարզահամալիրում: Հաստատված է նաեւ Աբրահամի մրցակցի անունը` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկի: "Մարտական եմ տրամադրված` ինչպես միշտ: Հերթական անգամ կգնամ հաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրյա մարզումներ",- նշել է Արթուր Աբրահամը: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի "Բադեն-Արենա" համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Հարցերի դեպքում զանգահարել Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանին 093 46 00 20
Նոյյան տապան  -   Սպորտ