Ucom-ը չի իջեցնի իր բաժանորդների ինտերնետ արագությունները


Ucom-ը չի իջեցնի իր բաժանորդների ինտերնետ արագությունները

  • 22-02-2012 13:27:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ucom-ը ձմեռային ակցիայի ավարտից հետո չի իջեցնի իր բաժանորդների ինտերնետ արագությունները: Գարնանային տոներին ընդառաջ` Ucom-ը շարունակելու է տրամադրել ինտերնետ բարձրացված արագություններով: Այսպիսով տրամադրվող ինտերնետ հասանելության մինիմալ արագությունը ֆիզիկական անձանց համար կազմում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ, 12Մբ/վ` 12000 դրամ, 15Մբ/վ` 15000 դրամ: Անփոփոխ կմնան նաեւ Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները` Կլասիկ, Ռոք եւ Ջազ փաթեթներում կազմելով համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ եւ 24 Մբ/վ: «Ucom» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կշարունակեն ստանալ արագ ինտերնետ` նախկին սակագներով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play