Գլենդելում տեղի ունեցավ բնաստեղծ Արտեմ Հարությունյանի հեղինակային երեկոն


Գլենդելում տեղի ունեցավ բնաստեղծ Արտեմ Հարությունյանի հեղինակային երեկոն

  • 23-02-2012 11:30:21   | ԱՄՆ  |  Մշակույթ
ԳԼԵՆԴԵԼ. Գրական երեկոները դառնում են յաճախակի. գրաւում են հասարակութեան մի բնորոշ հատուածի, մշակութային արժէքներով հմայուած, գրականութեամբ հետաքրքրուած ներկայանալի մի ամբողջութեան, որ ոգեւորւում է ոչ միայն աւանդական արժէքներով, այլ աւելի արդիական ճաշակով ու արժեչափով. դա արդէն յուսալի է դառնում: 2012 փետրուարի 18ի երեկոյեան, Գլենդելի Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցավ գրական երեկոյ, նախաձեռնութեամբ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) եւ Համազգային Մշակութային Միութեան Գլենդելի Մասնաճիւղի, յատկացուած հանրածանօթ բանաստեղծ, Երեւանի Պետական Համալսարանի դասախօս, Դր Պրոֆ Արտեմ Յարութիւնեանին: Երեկոն մեկնարկում է ԿՀԳՄ նախագահ բանաստեղծ Գրիշ Դաւթեանը, գրական ակնարկով գնահատում է Արտեմ Յարութիւնեանի գրականութիւնը: Հեղինակի գրական արժեւորման խօսք է ասում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանի Հայագիտական Նարեկացի Ամբիոնի Վարիչ Պրոֆ Դր Պիտեր Կաուին: Վաստակաւոր դերասանուհի Շաքէ Թուխմանեանը ընթերցում է Ա. Յարութիւնեանի ստեղծագործութիւնները: Ապա հեղինակն է կատարում իր ստեղծագործութիւնների ընթերցումներ: Հրապարակագիր Օֆելիա Հովեանը գնահատական խօսքով անդրադառնում է Ա. Յարութիւնեանի ստեղծագործական վաստակին, նրա ընկերային անհատականութեանը: Մեներգով հանդես են գալիս շնորհալի երգիչ Անահիտ Ներսիսեանը, Վարսենիկ Ներսիսեանը: Յայտնի ջութակահար Մերուժան Մարգարեանը հնչեցնում է իր ջութակը: Օրերս բանաստեղծ Արտեմ Յարութիւնեանը զբաղուած է պատմական մի պոեմի ստեղծագործութեամբ, նուիրուած Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր անմահ Արամ Մանուկեանի յիշատակին: Այդ մասին յայտնելով՝ հեղինակը ընթերցում է հատուածներ պոեմից, որոնք ունկնդրւում են ծափողջոյններով: Օֆելիա Հովեանը, Անահիտ Ալավերդեանը Ալլա Նազարէթեանը, Էլսիդա Միրաքեանը, Սիլուի Յակոբեանը, Գոհար Յունանեանը, Էսմերալդա Խաչատրեանը, Նորա Հովեանը, Անի եւ Շաքինէ Ասլանեանները, Էդուարդ Քեշիշեանը սիրայօժար ու համատեղ աշխատանքով կազմակերպել էին ճոխ հիւրասիրութիւն. միաժամանակ գնահատանքի նուէրներ նուիրեցին օրուայ հեղինակ Ա. Յարութիւնեանին, Գ. Դաւթեանին, Յարութ Սասունեանին: Բազմամարդ ներկայութեամբ գրական երեկոն գոհունակութեան ակաղձուն մթնոլորտով հասաւ իր աւարտին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play