Orange-ի վեբկայքն՝ մոբայլ տարբերակով


Orange-ի վեբկայքն՝ մոբայլ տարբերակով

  • 24-02-2012 16:35:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Փետրվրաի 14-ից Orange Արմենիայի բաժանորդները կարող են հարմարավետ կերպով ընկերության վեբ կայք այցելել նաեւ իրենց բջջային հեռախոսներով, քանի որ Orange-ը մեկնարկում է պաշտոնական վեբ կայքի մոբայլ տարբերակը` m.orangearmenia.am: Մոբայլ տարբերակում այցելուները կարող են գտնել Orange-ի վերջին նորությունները, ինչպես նաեւ տեղեկություններ հիմնական ծառայությունների, սակագների, սարքերի ու հեռախոսների մասին: Վեբ կայքի մոբայլ տարբերակը հասանելի է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հեռախոսներ դեռ հնարավորություն չեն տալիս հայատառ կայքէջեր ընթերցել, Orange-ն իր մոբայլ վեբ կայքի հայերեն տարբերակն առաջարկում է երկու էջով: Հայատառ հայերենով էջին զուգահեռ կարելի է նաեւ նույն բովանդակությունը կարդալ լատինատառ տառադարձմամբ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play