Գիտելիքի խրախուսում. լավագույնները կստանան ֆինանսական աջակցություն


Գիտելիքի խրախուսում. լավագույնները կստանան ֆինանսական աջակցություն

  • 28-02-2012 15:05:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը եւ "Տաշիր" բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել լավագույն ուսանողներին եւ ուսուցիչներին: Հիմնադրամի կողմից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող եւ ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաեւ դպրոցներում աշխատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ջավախքի եւ Հայաստանի քաղաքացիներին կհատկացվի իանվագ դրամական աջակցություն: "Համագործակցության շնորհիվ կրթաթոշակներ կստանան շուրջ 200 ուսանողներ, որոնց ընտրությունը կկատարվի թափանցիկ եւ օբյեկտիվ ",- նշել է ՀՀ ԿԳ նախարարը եւ հավելել, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ողջունում է մասնավոր, հասարակական եւ բարեգործական հաստատությունների հետ ցանկացած համագործակցություն: Կարեւորելով հանգամանքը, որ ծրագրում ներառվել են նաեւ Արցախի եւ Ջավախքի քաղաքացիները` նախարարը շեշտել է. "Հայաստանի կրթական գործընթացներում Ջավախքն ու Արցախը միայն կազմակերպաիրավական առումով են տարբերակվ ում, յուրաքանչյուր տարի 70-ական տեղեր են պետպատվերով հատկացվում ինչպես Արցախի, այնպես էլ սփյուռքի համար, որի հիմնական մասը տրվում է ջավախքցիներին": "Տաշիր" հիմնադրամի տնօրենը նշել է, որ հիմնական նպատակը բարձր առաջադիմություն ունեցողներին աջակցելն է, ինչպես նաեւ կրթական ծրագրերի իրականացմանը նպաստելը: Ըստ տնօրենի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 120 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play