Ս. Հացպանյան. «Օգնենք Թուրքիայի ժողովրդին ճանաչելու իրենց իրական պատմությունը»


 

Ս. Հացպանյան. «Օգնենք Թուրքիայի ժողովրդին ճանաչելու իրենց իրական պատմությունը»

  • 28-02-2012 15:46:19   | Հայաստան  |  Հասարակություն
«Պետք է Թուրքիայի ժողովրդին օգնենք ճանաչել իրե իրական պատմությունը` իրականությունը հայերի մասին»: Նման տեսակետ հայտնեց «Դուռ» կազմակերպության ղեկավար Հասմիկ Պողոսյանը ի պաշտհանություն Թուրքիայում կալանավորված թուրք հրատարակիչ, գրող Ռաջիփ Զարաքոլուին նվիրված միջոցառմանը: Ինչպես նշեց Հ.Պողոսյանը, Ռ.Զարաքոլուն եւ իր կինն իրենց գործունեությամբ ներկայացրել են հայ ժողովրդի պատմությունը, եւ նրա օգնությամբ է, որ Թուրքիայում հրատարակվել է «Մուսան Լեռան քառասուն օրը» գիրքը: Տեղեկացվեց, որ Ռ. Զարաքոլուն կալանավորվել է 2011թ.-ին եւ մինչ օրս դեռ պարզ չեն նրա կալանավորման պատճառները: Միջոցառման մասնակից, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի փոխանցմամբ, նա անձամբ է ճանաչում Ռաջիփ Զարաքոլուին, որը առաջիններից էր, որ կոտրեց հայերի հանդեպ Թուրքիայում առկա տաբուները. «Նա հավաքագրում էր Գերմանիայի արխիվներում առկա գաղտնի փաստաթղթերը, որոնք կապված էին Հայոց ցեղասպանության հետ եւ թուրքական իշխանությունները թույլ չեն տվել, որ այդ գիրքը հրատարակվի, եւ վերջինիս ձերբակալման ժամանակ առգրավվել են նաեւ այդ գիրքը»: Ըստ Ս.Հացպանյանի, թուրք հրապարակախոսի փաստաբանները մինչ օրս չգիտեն, թե իրենց պաշտպանյալն ինչի համար է ձերբակալվել: «Այժմ թե Զարաքոլուն եւ թե նրա որդին ձերբակալված են եւ գտնվում են նույն բանտի նույն բանտախցում եւ այս պահին զբաղված են գիրք գրելով»,- ասաց Ս. Հացպանյանը հավելելով, որ Զարաքոլուն իր բանտախցից դիմել է Թուրքիայի խորհրդարանին, որպեսզի վերջինս միչնեւ 2015թ.-ի ապրիլի 24-ն ընդունի Հայոց Ցեղասպանության փաստը: Շվեդ պատգամավորների նախաձեռնությամբ Ռ. Զարաքոլուն ներկայացվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու: Նշենք, որ Հայաստանի Ֆրիտիոֆ Նանսեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2012թ.-ի փետրվարի 20-ի որոշմամբ, մարդասիրական սկզբունքների հաստատման եւ Հայոց Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած աշխատանքի համար գրող Ռ. Զարաքոլուն պարգեւատրվել է «Գրատպության նվիրյալ» հուշամեդալով:
Նոյյան տապան  -   Հասարակություն