«Բարբրի լիմիթեդ»-ը դիմել է դատարան՝ ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ-ի


«Բարբրի լիմիթեդ»-ը դիմել է դատարան՝ ընդդեմ «Ջազզվե» ՍՊԸ-ի

  • 13-03-2012 13:08:49   | Հայաստան  |  Իրավունք

Մեծ Բրիտանիայում գրանցված եւ գործող աշխարհահռչակ ապրանքային նշանների իրավատեր «Բարբրի լիմիթեդ» ընկերությունը իր ապրանքային նշանների պաշտպանության խնդիր է տեսնում Հայաստանի Հանրապետությունում: «Բարբրի լիմիթեդ» ընկերությանը պատկանող եւ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից 07.02.2011-ին 16548 համարի տակ գրանցված պատկերային նշանը՝ առանց իրավատիրոջ թույլտվության, օգտագործվում է «Զազզվե» ՍՊԸ-ին պատկանող սրճարաններում եւ սննդի օբյեկտներում: «Բարբրի լիմիթեդ» ընկերությունը 25 նոյեմբերի 2011թ. նամակով դիմել է «Զազզվե» ՍՊԸ-ին` խնդրելով դադարեցնել իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործումը, քանի որ դա «Զազզվեն» անում է առանց իր համաձայնության: «Զազզվե» ՍՊԸ-ն, ժամանակ ձգձգելով բանակցությունների համար, 02.12.2011թ. դիմել է Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն՝ «Բարբրի լիմիթեդ»-ին պատկանող ապրանքային նշանը նույնությամբ այլ դասերի տակ գրանցելու համար, ինչը նպատակ է հետապնդել հետագայում խոչընդոտել «Բարբրի լիմիթեդ» ընկերության կողմից իր ապրանքային նշանի պաշտպանությանը: Այժմ «Բարբրի լիմիթեդ»-ը ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը արգելելու պահանջով դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հայցը 17.02. 2012թ. ընդունվել է եւ գտնվում է դատավոր Ռուբեն Ներսիսյանի վարույթում:
Նոյյան տապան  -   Իրավունք