<br /> Կատարելագործվելու ցանկությունն ու հետեւողականությունը կարող են հուսալի երաշխիք լինել ձեռքբերումների համար



Կատարելագործվելու ցանկությունն ու հետեւողականությունը կարող են հուսալի երաշխիք լինել ձեռքբերումների համար

  • 03-11-2010 20:23:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի հերթական դասընթացն այս անգամ կազմակերպվել է ապագա իրավաբանների մասնակցությամբ 3-ը նոյեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա ինտերակտիվ դասընթաց է կազմակերպվել տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Կոնկրետ օրինակով հմտություններ ձեռք բերելու մեթոդը, հիմնականում, տալիս է սպասված, ցանկալի արդյունք: Եռօրյա ինտերակտիվ դասընթացների միջոցով, հանրապետության տարբեր բուհերից ընտրված ապագա իրավաբանները ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարավորություն ունեն պայմանագրային իրավունքի եւ դատավարական ընթացակարգերի վերաբերյալ: «Հաջողված աշխատանքի հիմքում օրենքի իմացությունն է: Կարեւոր է գիտակցել, որ գրված դրույթներից բացի, գոյություն ունեն նաեւ բարոյական նորմեր, որոնց կիրառումը ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է ամուր կազմակերպություն ունենալու համար: Վստահ եղեք, որ աշխատակիցների նկատմամբ հարգանքը փոխադարձ է լինում` ապահովելով բարձր արդյունավետություն: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման այն մշակույթով, որի հիմքում գերակայում են օրենքը, թափանցիկ գործելաոճն ու հարգանքը»,-ներկաների ուշադրությունը հրավիրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ոլորտի առանձնահատկությունները գործնականում հասկանալու հարցում ուսանողները ստանալու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավաբանական բաժնի աշխատակիցների աջակցությունը: Դասընթացի ավարտին ապագա իրավաբանները ստանալու են մասնակցության հավաստագրեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն