Ամերիկացի սերժանտը մեղադրվում է 17 աֆղանցիների սպանության մեջ
24-03-2012 14:47:44 | Աֆղանստան | Հասարակություն
Ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բեյլզի դեմ մեղադրանք կներկայացվի 17 աֆղանցիների սպանության եւ եւս 6-ի դեմ մահափորձ կատարելու համար աֆղանական Քանդահար նահանգի խաղաղ բնակիչների վրա կրակ բացելու գործով:
Այդ մասին հայտնում են լրատվական գործակալությունները` վկայակոչելով հետաքննության ներկայացուցչի տվյալները, ըստ որոնց`Բեյլզը մարտի 11-ին լքել է Աֆղանստանի հարավում գտնվող ռազմական բազան եւ երկու գյուղերում հաշվեհարդար տեսել խաղաղ բնակչության հետ, այդ թվում` երեխաների:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Բեյլզին մահապատիժ է սպառնում:
Սերժանտն այժմ գտնվում է Քանզաս նահանգի ռազմական կալանավայրում: Փաստաբանի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է , որ չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ մարտի 11-ին: