Իրավապաշտպաններ. Մերձավոր Արևելքում ավելի հաճախակի են սկսել կիրառել մահապատիժը
27-03-2012 17:00:38 | | Հասարակություն
Մերձավոր Արեւելքում 2011 թվականին մահապատիժը նախորդ տարվա համեմատ ավելի հաճախ է կիրառվել, ասվում է Amnesty International իրավապաշտպան խմբի նոր զեկույցում:
Միեւնույն ժամանակ փորձագետները նշում են, որ ընդհանուր առմամբ ավելի ու ավելի շատ երկրներ են հրաժարվում պատժի այս տեսակից: Ըստ իրավապաշտպանների` 2011 թվականին աշխարհում մահապատժի է ենթարկվել 676 բանտարկյալ, նրանցից ավելի քան կեսը` Իրանում, 82-ը՝ Սաուդյան Արաբիայում, 68-ը` Իրաքում:
Փորձագետներն ընդգծում են, որ խոսքը միայն արձանագրված դեպքերի մասին է, որոնցում ընդգրկված չեն, օրինակ, Չինաստանի տվյալները: Պեկինն իր երկրում մահապատժի ենթարկվածների թիվը գաղտնի է պահում, սակայն իրավապաշտպանները չեն բացառում, որ այն կարող է հասնել ”հազարների”: