9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակները շտկվել են, հավաստիացնում է ոստիկանությունը


9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակները շտկվել են, հավաստիացնում է ոստիկանությունը

  • 28-03-2012 14:26:27   | Հայաստան  |  Քաղաքական
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի մարտի 28-ի «562 Լուսինե նույն ընտրացուցակում իրար հետեւից» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թ. մայիսի 6-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություների ընտրացուցակները ՀՀ Ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պատշաճ կերպով հանձնվել են թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասի կենտրոնը տիրապետողին: Ըստ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, ընտրացուցակները հանձնելուց 1 ժամ անց պարզվել է, որ իրոք, տեխնիկական վրիպման հետեւանքով, 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդգրկված թվով 562 քաղաքացու անունները փոփոխվել են «Լուսինե» անվամբ: «Հիշյալ անհամապատասխանությունը անհապաղ շտկվել է եւ նույն օրը` 27.03.2012 թ.-ի մինչեւ ժամը 18.00-ն ընտրական տեղամասի տարածքը տիրապետողին է հանձնվել շտկված ընտրացուցակները: Տեխնիկական վրիպման հետեւանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են: Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակը համացանցում տեղադրելուն, ապա այդ ցուցակներն օրենքով սահմանված ժամկետում տեղադրվել են ոստիկանության պաշտոնական կայքում»,- նշվում է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական