«Ժառանգության» նախընտրական շտաբը կղեկավարի Խաչատուր Քոքոբելյանը


«Ժառանգության» նախընտրական շտաբը կղեկավարի Խաչատուր Քոքոբելյանը

  • 28-03-2012 20:15:54   | Հայաստան  |  Քաղաքական

«Ժառանգության» համամասնական ցուցակի առաջատար Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 28-ին հայտարարեց մայիսի 6-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շտաբի ձեւավորման մասին: Այն տեղակայվելու է Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի հատման վայրում` Մոսկովյան 31, տարածք 172 հասցեում: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին «Ժառանգության» նախընտրական շտաբի լրատվական ծառայությունից, շտաբի պետ է նշանակվել Խաչատուր Քոքոբելյանը, տեղակալներ` Գեւորգ Կալենչյանը եւ Հովհաննես Ղազարյանը: Քաղաքական խորհրդականներն են Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը, նախընտրական ծրագրի պատասխանատուն` Ստեփան Սաֆարյանը, մամուլի խոսնակը` Հովսեփ Խուրշուդյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Արմեն Թորոսյանը, կամավորականների աշխատանքի համակարգողները` Անուշ Սեդրակյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական