Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին


Հայաստանի ԿԲ նախագահը կմասնակցի «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին

  • 29-03-2012 18:25:26   | Լիբանան  |  Տնտեսություն
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ին այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առեւտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» եւ «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ եւ միտումներ» թեմաները: Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի եւ Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաեւ լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն