«Արվեստ» անվանակարգում ՀՀ Նախագահի 2011 երիտասարդական մրցանակների հավակնորդների աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 2-ը


«Արվեստ» անվանակարգում ՀՀ Նախագահի 2011 երիտասարդական մրցանակների հավակնորդների աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 2-ը

  • 31-03-2012 13:45:39   | Հայաստան  |  Մշակույթ

Մարտի 30-ին Նկարիչների Միության շենքում բացվեց «Արվեստ» անվանակարգում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 երիտասարդական մրցանակների հավակնորդների աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսը: Այս տարի առաջին անգամ արվեստի բնագավառում ներառվել է նաեւ թատերարվեստը: Ցուցահանդեսում ներկայացված են կերպարվեստի, կինոարվեստի, քանդակի, դիզայնի աշխատանքներ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 2-ը: Մուտքն ազատ է: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 29-ին` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մրցանակների շնորհման օրը: Հանրապետության Նախագահի մրցանակը հովանավորում է «Պողոսյան» հիմնադրամը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play