«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնին մասնակցելու համար մինչ այժմ ստացվել է 625 հայտ


«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնին մասնակցելու համար մինչ այժմ ստացվել է 625 հայտ

  • 02-04-2012 15:29:32   | Հայաստան  |  Մշակույթ
«Ոսկե ծիրան» 9-րդ կինոփառատոնը շարունակում է ֆիլմերի հայտերի ընդունումը: Մինչ այժմ ստացվել է 625 հայտ Հայաստանից եւ աշխարհի տարբեր երկրներից: Սպասվում է, որ ներկայացված ֆիլմերի հայտերի թիվն աննախադեպ է լինելու: Հիշեցնենք, որ նախորդ տարի գրանցվել էր 675 հայտ: Ընտրող հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները եւ իր որոշումը մրցութային ֆիլմերի մասին կհայտնի մայիսի 31-ին: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին «Ոսկե ծիրան»-ի լրատվական ծառայությունից, ֆիլմերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play