«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կպահպանի գործող բեռնափոխադրումների շտկման գործակիցները


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կպահպանի գործող բեռնափոխադրումների շտկման գործակիցները

  • 03-04-2012 16:24:46   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ապրիլին կպահպանի 2012 թվականի 1-ին եռամսյակում գործող բեռնափոխադրումների շտկման գործակիցները: Հայաստանի Հանրապետության տնտեսության աջակցության, գնաճային ռիսկերի նվազման նպատակով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2012 թվականի իր Սակագնային քաղաքականության շրջանակներում անփոփոխ է թողել միջազգային հաղորդակցությունում փոխադրման սակագնի հաշվարկման ժամանակ կիրառվող շտկման գործակիցները 2012 թվականի ապրիլի համար: Այսպիսով, ապրիլի 1-ից մինչեւ 30-ը կկիրառվեն առաջին եռամսյակի շտկման գործակիցները: Իսկ մայիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը փոխադրման սակագնի հաշվարկման ժամանակ կկիրառվեն հետեւյալ գործակիցները՝ Շարժակազմի տեսակ Հեռավորություն Շտկման գործակից Արտահանման հաղորդակցությունում Ներմուծման հաղորդակցությունում Ունիվերսակ եւ հատուկ շարժակազմ (բացառությամբ «ՀԿԵ» ՓԲԸ ՍՔ 2-3 հավելվածներում նշված շարժակազմի) Մինչեւ 250 կմ 0,69 0,88 251 կմ-ից սկսած 0,88 0,97 Նավթաբենզինային ցիստերներ եւ բունկերային կիսավագոներ Մինչեւ 250 կմ - 0,55 251 կմ-ից սկսած - 0,60
Նոյյան տապան  -   Տնտեսություն