Արցախի Տումի գյուղում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերանորոգված հուշահամալիրի բացումը<br />


Արցախի Տումի գյուղում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերանորոգված հուշահամալիրի բացումը

  • 04-10-2010 16:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ եւ մասնակցել Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերջերս վերանորոգված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Նա նշել է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը հանդիսանում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարեւոր նախապայմաններից մեկը: Բ.Սահակյանի խոսքերով, այն հանգամանքը, որ համալիրի վերանորոգումը կատարվել է ժողովրդի հանգանակության, պետական եւ հասարակական սեկտորների համատեղ ջանքերով, ցույց է տալիս հասարակության բոլոր հատվածների միակամությունն այս կարեւոր հարցում: Այնուհետեւ Բ.Սահակյանը հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական