Սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ են ստացել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում
03-04-2012 18:20:34 | Հայաստան | Հասարակություն
Ապրիլի 3-ին, ժամը 14.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի մոտից որովայնի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Սարգիս Նազարեթյանը: Իսկ ժամը 15.30-ին հիվանդանոցից կրկին ահազանգ է ստացվել. նույն վայրից եւ համանման վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Գոռ Խաչատրյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հաղորդագրության, պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկում անհայտ անձը սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Ս. Նազարեթյանին եւ Գ. Խաչատրյանին:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է քննություն: