Մաշտոցի պուրակում տաղավարների ապամոնտաժման աշխատանքներին կմիանա եւս 10 քաղաքացի
05-04-2012 18:03:50 | Հայաստան | Հասարակություն
Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված դիմումում տեղեկացնում է, որ Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 5-ին միանում է եւս 10 քաղաքացի: Նրանց թվում են՝ .
դերասան Գուրգեն Անտոնյանը, երաժիշտ Վարդան. Բալայանը, գրող, իրավաբան Սուրեն Գրիգորյանը,. «Atmtoday» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը,կրթության մասնագետ Նվարդ Մանասյանը, պատմաբան Արտակ. Մովսիսյանը, Նկարիչների միության անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար Հակոբ Ճաղարյանը, գյուղատնտեսության եւ էկոլոգիայի գծով փորձագետ Վարդան. Հայկազյանը եւ «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն Գագիկ
Ֆարադյանը:
«Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու»,- ասվում է դիմումի մեջ: Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը, նախաձեռնող խումբը պահանջում է՝
1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտենալը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:
2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: