Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 06-04-2012 20:08:45   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, ապրիլի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70 մլն 206 հազար 591 ԱՄՆ դոլար` 390.52 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95 մլն 231 հազար 652 ԱՄՆ դոլար` 391.64 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15 մլն 570 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 391.36 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 391.50 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 101 հազար 396 եվրո` 517.01 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 մլն 191 հազար 828 եվրո` 519.35 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 462 մլն 957 հազար 133 ՌԴ ռուբլի` 13.18 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 57 մլն 414 հազար 745 ՌԴ ռուբլի` 13.38 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 74 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play