Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները նվաճել են 5 մեդալ


Սամբոյի Եվրոպայի երիտասարդների և պատանիների առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները նվաճել են 5 մեդալ

  • 06-04-2012 20:20:30   | Ռումինիա  |  Սպորտ

Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների եւ պատանիների առաջնությունների գոտեմարտերի առաջին օրը հայ սամբիստները նվաճել են 5 մեդալ: Ինչպես «Նոյյան Տապան»-ին հայտնեցին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, Հայաստանի երիտասարդական ընտրանուց 48 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Լենդրուշ Զատիկյանը եւ 82 կգ քաշային Մհեր Կարապետյանը նվաճել են բրոնզե մեդալ: Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին բարձրացել են նաեւ աղջիկներից Ռոզա Խաչատրյանը /52կգ/ եւ պատանիների առաջնության մասնակից Հովհաննես Ալեքսանյանը /60 կգ/ : Իսկ 48 կգ քաշային Ջիվան Ղազարյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը հասել է պատանիների առաջնության եզրափակիչ, ուր գոտեմարտել է ռուսաստանցի Ալեքսանդր Ֆյոդորովի հետ: Վճռորոշ մրցամարտը հայ պատանի սամբիստը տանուլ է տվել եւ բավարարվել արծաթե մեդալով: Եվրոպայի սամբոյի առաջնության մյուս գոտեմարտերը տեղի կունենան ապրիլի 7-ին եւ 8-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ