Ցուցահանդես Սանկտ-Պետերբուրգում՝ նվիրված Հայ գրատպության 500-ամեակին


Ցուցահանդես Սանկտ-Պետերբուրգում՝ նվիրված Հայ գրատպության 500-ամեակին

  • 11-04-2012 16:39:31   | Ռուսաստան  |  Մշակույթ

Ապրիլի 10-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանի շքեղ ցուցասրահներից մեկում հանդիսավորությամբ բացվեց «Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդեսը նվիրված Հայ գրատպության 500-ամեակին: Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդը պարունակում է 75 հազար գրքեր, ձեռագրեր, պարբերականներ հայերեն եւ ռուսերեն լեզուներով` հրատարակված ոչ միայն ռուսաստանի տարածքում, այլեւ աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ցուցահանդեսում ներկայացված է հայ գրատպության պատմությունը`1623թ. Հռոմում տպագրված «Այբուբեն հայկական»-ից եւ 1668թ. Ամստերդամում տպագրված կտակարաններից, 18-19-րդ դարերում Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Շուշիում, Բաքվում, Եվրոպական մայրաքաղաքներում տպագրված գրքերից մինչեւ Սովետական շրջանի եւ Հայաստանի Հանրապետության մերօրյա հրատարակությունները: Ցուցահանդեսի բացմանը խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Ա. Լիխոմանովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանը, գրադարանի գիտաշխատողներ, համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը լուսաբանվեց տեղական մամուլի եւ հեռուստատեսության կողմից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play