Պարզաբանում է ՀՀ ոստիկանությունը՝ հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Պարզաբանում է ՀՀ ոստիկանությունը՝ հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ

  • 14-04-2012 12:45:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Կոնգրեսականների կեցվածքը հատկապես զարմանք է հարուցում այդ խնդրով ոչ պակաս մտահոգ մյուս կուսակցությունների ֆոնին, որոնց ներկայացուցիչները քննարկման ընթացքում ոչ հարցադրումներ անելու, ոչ տեսակետ հայտնելու խնդիր այդպես էլ չունեցան: Չի ունեցել նաեւ ՀԱԿ-ի պատվիրակը, պարզապես հերթական անգամ հնչեցվեցին անփաստարկ մեղադրանքներ, որոնք իրականում արժանի չեն ոչ վիճարկման ոչ էլ հերքման, սակայն պարզաբանել պետք է՝ հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ: ՀԱԿ-ը ոստիկանությանը մեղադրում հանրահավաքների օրերին Երեւան տանող ճանապարհները արգելափակելու համար, երբ իրականում հրաշալի գիտեն, որ չկա այդպիսի բան, հակառակ դեպքում գոնե մեկ արձանագրված տեսափաստ կունենային, որը չէին հապաղի շրջանառության մեջ դնել: Ոստիկանությունը մեղադրվում է հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներին զանգվածաբար հաշվառման վերցնելու համար: Ոստիկանությունը բազմիցս պաշտոնապես պարզաբանել է, որ հաշվառման վերցնելը սեփականատիրոջ իրավունքն է՝ ամրագրված օրենքով: Ինչ վերաբերում է ոստիկանության իբր անգործությանը ընտրակաշառքի դեպքերը կանխելու եւ բացահայտելու գործում, ապա ՀԱԿ-ի նույն պատվիրակը «կլոր սեղանի» ընթացքում բարձրացրել է այդ հարցը եւ հիմնավոր պատասխաններ ստացել համապատասխան պաշտոնյաների կողմից: ՀԱԿ-ի կանխակալ վերաբերմունքը պետական ինստիտուտների հանդեպ ակնհայտ է, եւ սույն «հայտարարությունն» իսկապես արժանի չէր լուրջ վերաբերմունքի ու արձագանքի, բայց մենք իրոք մտահոգ ենք արդար ընտրությունների անցկացմամբ եւ ընդունում ենք ՀԱԿ-ի առաջարկները. - ՀԱԿ-ի կենտրոնական ընտրական շտաբին կտրամադրվի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության մեկ տարվա վիճակագրությունը՝ տրված անձնագրերի եւ հաշվառման վերցված քաղաքացիների թվի վերաբերյալ. - մեկ հասցեում քաղաքացիների հաշվառման վերաբերյալ պարզաբանումներ արվել են եւ կարվեն՝ գործելով օրենքի եւ օրինականության շրջանակներում, ինչպես որ կշարունակեն վերացվել ընտրացուցակներում առկա անճշտությունները. - ՀՀ տարածքում ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացահայտելու եւ բացառելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում եւ իրականացվելու են առանց որեւէ մեկի կոչի. - ինչ վերաբերում է ընտրացուցակներից ՀՀ-ից մշտապես բացակայող քաղաքացիներին հանելու պահանջին, ապա ստիպված ենք կրկին պարզաբանել, որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: ՀՀ ոստիկանությունը կատարելու է իր առաքելությունը նախընտրական շրջանում եւ ԱԺ ընտրությունների ժամանակ եւ ակնկալում է ողջ հասարակության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների աջակցությունը: Նաեւ ՀԱԿ-ի աջակցությունը, եթե կոնգրեսականների մտահոգությունն իսկապես ազնիվ է եւ կարտահայտվի ոչ թե այսպիսի անփաստարկ «հայտարարություններով», այլ համատեղ աշխատանքի իրական ցանկությամբ ու գործով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն