Ջրամատակարարումը կդադարեցվի քաղաքի մի քանի վարչական շրջաններում
14-04-2012 17:35:26 | Հայաստան | Տնտեսություն
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Գառնի-Երեւան» ջրատարի վրա իրականացվող վթարականխարգելիչ աշխատանքների հետ կապված, ապրիլի 16-ին ժամը 09.00-ից մինչեւ ապրիլի 17-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
? Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 12-80, Նար-Դոսի 5-40, Խորենացի 28-ից բարձր համարների, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրին, Սուվորով, Նեկրասով, Բելինսկի, Արհեստավորների, Գլինկա փողոցների եւ նրբանցքների ու հարակից տարածքների,
? Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ` Արցախի պողոտայի,
? Նուբարաշեն վարչական շրջանի,
? Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների եւ անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար