Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի


Շաբաթական ամփոփ տվյալներն ըստ Կենտրոնական բանկի

  • 14-04-2012 19:07:45   | Հայաստան  |  Ֆինանսներ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետեւյալ գործարքները. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79 մլն 371 հազար 512 ԱՄՆ դոլար` 391.17 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82 մլն 176 հազար 492 ԱՄՆ դոլար` 392.21 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.3 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 392.34 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 մլն 112 հազար 590 եվրո` 511.15 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 մլն 584 հազար 485 եվրո` 515.59 դրամ 1 եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 582 մլն 14 հազար 909 ՌԴ ռուբլի` 13.14 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 115 մլն 696 հազար 50 ՌԴ ռուբլի` 13.35 դրամ 1 ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարքներ չեն իրականացվել: Ապրիլի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 33.3 մլն ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան  -   Ֆինանսներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play