Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում լավագույն կատարողներ են ճանաչվել Սոնա Շահգելդյանն ու Էրիկը


Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում լավագույն կատարողներ են ճանաչվել Սոնա Շահգելդյանն ու Էրիկը

  • 16-04-2012 14:43:52   | Հայաստան  |  Մշակույթ

«Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն 2012»-ի լավագույն կատարողներ են ճանաչվել Սոնա Շահգելդյանը «Լավագույն երգչուհի» ն Էրիկը «Լավագույն երգիչ» անվանակարգերում: Մրցանակաբաշխությանը ներկայացված էր 15 անվանակարգ եւ 16 հատուկ մրցանակ: «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Նարինե Դովլաթյանը, «Կատարողական արվեստի տարվա հայտնություն»` Նարեկ Հախնազարյանը, «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Սիրուշոյի «I like it» երգը, «Լավագույն ալբոմ»՝ «Դորիանս» ռոք խմբի FLY ալբոմը, «Լավագույն դուետ»՝ Լիլիթ Հովհաննիսյանը եւ Միհրան Ծառուկյանը, «Լավագույն ջազ նախագիծ»՝ «Կատուներ» խումբը, «Լավագույն ռադիոնախագիծ»՝ «Time out» հաղորդաշարը: Տարվա «Լավագույն ժողովրդական համույթ» է ճանաչվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը, «Լավագույն ռոք խումբ»՝ «The beautified project»-ը, «Լավագույն դասական ալբոմ»՝ Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգերը», «Լավագույն Սաունդտրեք»՝ Արտո Թունջբոյաջյանի՝ «Ալաբալանիցան», «Տարվա հիթ»՝ Գոհար համույթի «Պապենական Կիլիկիան»: Տիգրան Նաղդալյանի անվան հատուկ մրցանակին է արժանացել Հայաստանի Հանրային ռադիոյին: Հատուկ մրցանակներ են շնորհվել նաեւ Հայաստանի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հեղինակած «Հույսի նավակ» երգին, «Դար 21» հեռուստաընկերությանը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին, Արմեն Թորոյանին, Լեւոն Մալխասյանին ու Լեւոն Իգիթյանին, Պատրիկ Ֆիորիին, Ռուբեն Ջաղինյանին, 2011 թ. Մանկական Եվրատեսիլի կազմակերպիչներին, Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին, Նադեժդա Սարգսյանին եւ ստամբուլահայ երգչուհի Սիբիլին:
Նոյյան տապան  -   Մշակույթ