Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ


Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

  • 16-04-2012 16:48:11   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, օրակարգի առաջին հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը, ծառայությունների բյուջեն, առաջարկ ներկայացնելու հրավերը (RFP) եւ խորհրդատուի ընտրության մրցույթի շրջանակում հետաքրքրության հայտեր ներկայացրած կազմակերպությունների կարճ ցուցակը: Նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 27.05.2010 թ. ,Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասինե N 931-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն