Մեծարման երեկո՝ նվիրված երաժշտագետ Ռուբէն Գրիգորյանի հիշատակին


Մեծարման երեկո՝ նվիրված երաժշտագետ Ռուբէն Գրիգորյանի հիշատակին

  • 19-04-2012 13:23:19   | Իրան  |  Մշակույթ
«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երէկ՝ չորեքշաբթի, ապրիլի 18-ի երեկոյեան, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում, մեծարւեց իրանահայ հանրածանօթ երաժշտագէտ, երգահան եւ խմբավար Ռուբէն Գրիգորեանի (1915-1991) յիշատակը: Յուշերեկոյին ներկայ էին՝ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանը, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, Թ. Հ. Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, մայեստրօ Լորիս Ճգնաւորեանը, հրաւիրեալ արւեստագէտներ եւ արւեստասէր հասարակութիւն: Ծրագիրը սկսւեց պետական հիմնով, ապա միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ «ՀՈՒՍԿ» հաստատութեան նախագահ Սուրիկ Աբնուսեանը: Այնուհետեւ ցուցադրւեց երաժշտագէտ Ռուբէն Գրիգորեանի կեանքն ու երաժշտական գործունէութիւնը ներկայացնող տեսաժապաւէնը, որը «ՀՈՒՍԿ» հաստատութեան պատւէրով պատրաստւել էր Արմինէ Վարդանեանի միջոցով, ուր հայ եւ պարսիկ երաժիշտներ իրենց տեսակէտներնէին յայտնում Ռուբէն Գրիգորեանի անհատականութեան եւ մասնագիտական տւեալների մասին: Ապա իրենց արտայայտութիւններն ունեցան երաժշտագէտներ՝ Ամիր Աշրաֆ Արիանփուրը եւ Ֆարիդ Դեհդաշին, որոնք մանրամասնօրէն անդրադարձան իրանահայութեան դերին՝ Իրանում երաժշտութեան, ի մասնաւորի դասական երաժշտութեան տարածման գործում, Ռուբէն Գրիգորեանի Իրանում ու ԱՄՆ-ում ծաւալած գործունէութեանը եւ այն շարժառիթներին, որ նրան մղեցին՝ Իրանի հիւսիսային եւ հարաւային շրջանների ժողովրդական երգերը հաւաքագրելու եւ մշակելու: Ծրագրի յաջորդ բաժնում հնչեցին Ռուբէն Գրիգորեանի մշակած հայերէն ու պարսկերէն թւով 10 երգեր՝ երգչախմբի կատարմամբ՝ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ եւ Ալւին Յովհաննիսեանի դաշնամուրի ընկերակցութեամբ: Մեներգերով ելոյթ ունեցան՝ Թենի եւ Թեմա Յակոբեանները, Կարինէ Մուրադեանը, Ռոշանաք Քէյմանեշը եւ Շահրոխ Շիրդուսթը: Յուշերեկոյի աւարտին գնահատական խօսք արտայայտեց պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը՝ իմիջիայլոց ակնարկելով իրանահայութեան երկրում երաժշտութիւնից բացի՝ նաեւ այլ բնագաւառներում ունեցած ներդրումներին: Ծրագրից յետոյ՝ բակում տեղի ունեցաւ ընդունելութիւն: «ԱԼԻՔ» օրաթերթ
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play