Առցանց պրեմիերա. Տիգրան Խզմալյանի «Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմ (տեսանյութ)


Առցանց պրեմիերա. Տիգրան Խզմալյանի «Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմ (տեսանյութ)

  • 24-04-2012 08:28:30   | Հայաստան  |  Մշակույթ



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Youtube.com/chenqlrelu ալիքում տեղի ունեցավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի օն-լայն պրեմիերան: Կինոնկարը պատմում է Հայոց Ցեղասպանության տարիներին եզակի լուսանկարներ կատարած եւ վավերագրական բացառիկ վկայություններ թողած գերմանացի մտավորական Արմին Թեոֆիլ Վեգների մասին: Ֆիլմը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն եւ պարսկերեն: «Ինձ ասացին, որ Ջեմալ Փաշան արգելում է նկարահանումներ կատարել: Իսկ ես պահպանում եմ այդ` սարսափելի մեղադրանք հանդիսացող լուսանկերները: Գիտեմ, որ դա համարվում է պետական շահերի դավաճանություն, բայց ուրախ կլինեմ գոնե այդ փոքր բանով օգնել հայերին: Ու համարում եմ իմ բոլոր արածներից ամենակարեւորը...» Չենք լռելու, քանի հիշում ենք...
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play