Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • 27-04-2012 12:38:14   | Հայաստան  |  Հասարակություն

Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երեւանում գտնվող Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը, պատվիրակության ղեկավար, Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հյուրերն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են Հայոց Մեծ Եղեռնի փաստը վկայող վավերագրերին, նյութերին ու արխիվային փաստաթղթերին: Պատվիրակության ղեկավար Օլգա Կազանսկայան նաեւ գրառում է կատարել Թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Նոյյան տապան  -   Հասարակություն