ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարները հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահին


ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարները հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահին

  • 27-04-2012 23:17:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ, հայտնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի տեղեկատվական հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր: Անդրադարձ եղավ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների ղեկավարների կողմից առաջարկվեց բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար: Քննարկվեցին նաեւ տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր: Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play