Սամվել Քոչարյան . “Ցեղասպանության խնդրից բացի ունենք նաեւ ցեղապահպանության խնդիր”


Սամվել Քոչարյան . “Ցեղասպանության խնդրից բացի ունենք նաեւ ցեղապահպանության խնդիր”

  • 03-05-2012 09:09:05   | Հայաստան  |  Վերլուծություն
Նախըտրական տեղեկատոական ու գովազդային այս տարափի մեջ շատերս որոնում ենք հայ-ռուսական ռազմավարական գործընկերության էությունը բացատրող-մեկնաբանող համոզիչ նյութեր, երկկողմանի բարձրագույն մակարդակով հաստատված (ստորագրված ու կնքված) փաստաթղթեր, որոնց կարելի է վստահել ու հիմք ընդունել տեսանելի ու հեռավոր ապագայի համար ազգային ծրագրեր ու նախագծեր մշակելիս, հասկանալ, թե ինչ հույսեր ու վտանգներ կան հայկական կողմի համար կամ ինչ պարտավորվածություններ Ռուսաստանի հանդեպ: Այստեղ անմիջապես հիշվում է, թե որքան հայ է կռվել ռուս-թուրքական պատերազմներում ռուսների կողմից, բայց համարժեք, ավելի ճիշտ արդարացի սպասվող պատասխան չեն ստացել: Միեւնույն ժամանակ հայկական կողմին անհրաժեշտ հնարավոր ռուսական օգնությունը միշտ ուշացել է: Օրերս իմացանք, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան համաշխարհային պատմության վեցհատորյակ է պատրաստում: Գուցե այնտեղ պատմական ճշմարտության տողեր լինեն: Ակնհայտ է, որ Հայաստանը առանց Ռուսաստանի որեւէ տարածաշրջանային խնդիր չի կարող լուծել, այդ թվում նաեւ իրագործել ազգային միասնության գաղափարը՝ “Հայերս երբեւէ վերականգնելու ենք մեր պատմական Հայրենիքը, բայց միայն այն ժամանակ, երբ եղածը կորցնելու վտանգ չի լինի”: Մենք իհարկե կողմ ենք տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, սակայն, դատելով Թուրքիայի, Սիրիայի, Իրանի, Իսրայելի նպատակներից ու հարաբերություններից, մեզ համար պատմական անհրաժեշտություն է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվել հնթացս ճիշտ մշակվող ու իրականացնող ծրագրով՝ իհարկե, ռուս եղբայրների ժամանակին օգնությամբ: Այսպիսով, մենք ցեղասպանության խնդրից բացի ունենք նաեւ ցեղապահպանության խնդիր: “Կարծիք հայության” Ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Քոչարյան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play