Վլադիմիր Կարապետյանը կհանդիպի ընտրողների հետ


Վլադիմիր Կարապետյանը կհանդիպի ընտրողների հետ

  • 04-05-2012 14:46:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վլադիմիր Կարապետյանի նախընտրական շտաբից տեղեկացնում են ,որ Քարոզարշավի վերջին օրը, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը ընտրողների հետ հանդիպում է ունենալու Անանիա Շիրակացու անվան կրթարանում, ուր հաճախել եւ հաճախում են նրա երեք զավակները: Հանդիպումը նշանակված է ժամը 16:00: Իսկ ժամը 18:00-ին Գայի արձանի մոտ նախատեսված է Վլադիմիր Կարապետյանի եւ թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ-ից առաջադրված մեծամասնական թեկնածու Գայանե Առուստամյանի համատեղ հանրահավաքը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն